fbpx
Երևան

Բարեկարգվում է Մայր Հայաստան հուշահամալիրի հարակից տարածքը

Մայիսի 9-ին ընդառաջ բարեկարգվում է Մայր Հայաստան հուշահամալիրի հարակից տարածքը: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանի խոսքով` աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Զուգահեռաբար շարունակվում է նաև կանաչ գոտու խնամքի գործընթացը:

«Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ բարեկարգել է աստիճանավանդակները, վերականգնել ճաղավանդակները, նաև անմար կրակի հարակից քարասալերը: Խորհրդանշական այս հուշարձանը մայիսի 9-ին ամբողջովին պատրաստ կներկայանա այցելուներին»,- նշել է Գրիգոր Հարությունյանը:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ