fbpx
Արցախ

Մեր բոլոր ջանքերն ուղղված են արցախցիների բարեկեցիկ կյանքի վերականգնմանը. Առաքելյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Facebook-ի էջում տեղեկացրել է Արցախ այցի շրջանակներում տեղի ունեցած հերթական հանդիպման մասին:

«Այցիս շրջանակում հանդիպում եմ ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյան հետ։

Քննարկել ենք արցախահայության սոցիալական աջակցության ծրագրերը, դրանց ընթացքն ու արդյունքները։

Կարևորելով սոցիալական ապահովության ոլորտի կայունացումը՝ որպես առաջնահերթություն ենք սահմանել այդ ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքները։

Եվս մեկ անգամ ընդգծել ենք, որ Հայաստանի ու Արցախի կառավարությունների կողմից ներդրված բոլոր ջանքերն ուղղված են արցախցիների բարեկեցիկ ու բնականոն կյանքի վերականգնմանը»,- գրել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ