fbpx
Խորհրդարան
16:30 20/11/2019

ԲՀԿ-ի օրակարգում դրված չէ համագործակցություն արտախորհրդարանական ուժերի հետ․ Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր սեփական օրակարգն ու սեփական ծրագրերը ունի։ Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 20-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով ոչ խորհրդարանական ուժերի հետ փոխգործակցության հնարավորության մասին հարցին։

Լրագրողները Տոնոյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է նրանց կուսակցությունը գնահատում ներքաղաքական գործընթացները, որոնք ընթանում են խորհրդարանի պատերից դուրս։

«Մենք այդ գործընթացները տեսնում ենք և դրանք բնական ենք համարում։ Այդ ուժերը գոյության իրավունք ունեն։ Բայց «Բարգավաճ Հայաստանն» առաջնորդվում է սեփական օրակարգով՝ որպես խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն, և այնտեղ դրված չէ համագործակցությունն այդ ուժերի հետ»,-ասել է Տոնոյանը։

Նշենք, որ անցած շաբաթ Հանրային խորհրդի արդեն նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանը հայտարարել էր «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի ստեղծման մասին, որը, նրա կարծիքով, պետք է միավորի փորձագետների և քաղաքական գործիչների լայն շրջանակ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ