«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է իր ծրագիրը, որը կազմված է 36 կետից, այդ մասին տեղեկացնում է azatutyun.am-ը
«Բարգավաճ Հայաստանը» այս ընտրություններին 36 կետանոց ծրագիր է ներկայացրել: Ինչպես և «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն այժմ տնտեսական հեղափոխությունն է առաջնային համարում՝ կարևորելով փոքր բիզնեսին հարկերից ազատելը, ներդրողների պաշտպանությունը, հարկերի թեթևացումը, սակագների և վարկերի տոկոսադրույքների իջեցումը: ԲՀԿ պատգամավորի թեկնածու, ցուցակի երկրորդ համար Միքայել Մելքումյանը կարևորում է, որ բարեփոխումները կտրուկ և տեսանելի լինեն։
«Մեզ վիճակագրական աճեր պետք չեն էսօր, մեզ պետք են ռեալ զարգացումներ, և հենց բիզնեսն էլ պետք ա լինի մարդակենտրոն բնույթ կրող և բիզնեսում էլ պետք ա արդարություն լինի», – այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա: – «Երբ որ մենք ասում ենք տնտեսական և տեխնոլոգիական հեղափոխություն, նշանակում է՝ բեկում մտցնել: Մեզ պետք ա կտրուկ բարելավում մարդկանց սոցիալական և տնտեսական պայմաններին»: