Սպորտ

Բարսան մոտ է Մարտինեսին ձեռք բերելուն

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է ջանալ ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին։

Արգենտինացի 22-ամյա ֆուտբոլիստն արդեն տվել է իր համաձայնությունը «Բարսա» տեղափոխվելու համար, սակայն դեռևս համաձայնության չեն կարողանում հասնել ակումբները։

Sky Italia-ի պնդմամբ՝ միլանյան ակումբը Մարտինեսի տրանսֆերային իրավունքները վաճառելու համար «Բարսելոնայից» պահանջում  90 միլիոն եվրո և մեկ ֆուբոլիստի։

Նշվում է, որ հարձակվողի տեղափոխման միակ խոչընդոտն այժմ տրանսֆերի ֆինանսական կողմն է, սակայն «Բարսայի» ղեկավարությանը վստահ է, որ իրենց կհաջողվի գալ համաձայնության։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ