fbpx
Սպորտ

Բարսելոնան չի ցանկանում ֆուտբոլիստներ փոխանակել Ինտերի հետ. Sky Sport Italia

«Ինտեր»-ին հետաքրքրում է իր կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանին «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Արտուրո Վիդալի հետ փոխանակելու տարբերակը: Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հույսեր չի կապում բելգիացի ֆուտբոլիստի հետ, այս պատճառով էլ միլանյան ակուբը սկսել է ուսումնասիրել նրանից բաժանվելու հնարավոր տարբերակները:

Բելգիացի կիսապաշտպանի ծառայություններն Արթուրո Վիդալի փախարեն «Բարսելոնային» առաջարկվել են դեռ նախորդ ամիս, սակայն կատալոնական ակումբը մերժել է առաջարկը:

Անցած մրցաշրջանում Ռաջան Ա Սերիայում անցկացրած 29 խաղում 6 գոլ է խփել ու կատարել 3 արդյունավետ փոխանցում: Չեմպիոնների լիգայում բելգիացին մասնակցել է 4 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ:

Վիդալը նախորդ մրցաշրջանում ակումբային մակարդակում անցկացրել է 53 խաղ: Նրա ակտիվում 3 գոլ է ու 7 գոլային փոխանցում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ