Սպորտ
05:00 04/04/2020

Բարսելոնան չի ուզում՝ Իսպանիայի առաջնության վաղաժամ ավարտվելով դառնա չեմպիոն

Իսպանիայի առաջնության հանդիմումները հետաձգվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով անորոշ ժամանակով։

Իսպանիայի առաջնության վաղաժամ ավարտման դեպքում «Բարսելոնան» կդառնա չեմպիոն։

Չնայած սրան կատալոնական ակումբը համաձայն չէ առաջնությունը վաղաժամ ավարտելուն, ակումբը կարծում է, որ առաջնության վերսկսման շնորհիվ նրանք կխուսափեն ֆինանսական լուրջ խնդիրներից։

«Բարսելոնան» չի ցանկանում նման կերպով Իսպանիայի չեմպիոն դառնալ։ Դա կարող է ազդել թիմի իմիջի վրա։

«Բարսելոնան» դեմ է Իսպանիայի առաջնության վաղաժամ ավարտմանը։

Առաջնությունը վերսկսվելու դեպքում «Բարսելոնան» 16,5 միլիոն եվրո է կորցնելու միայն տոմսերի վաճառքից։

Աղբյուը՝ Marca ․

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ