fbpx
Սպորտ
18:10 04/11/2019

Բարսելոնան գլխավորելն իմ երազանքն է․ Կուման

Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է, որ պատրաստ է գլխավորել «Բարսելոնան»։

«Հոլանդիայի հավաքականի հետ իմ պայմանագրում կա կետ, որն ինձ թույլ կտա Եվրո-2020-ից հետո պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ:

Իհարկե, ես մեծ սիրով կընդունեմ «Բարսելոնայի» առաջարկը, քանի որ այդ ակումբը գլխավորելն իմ երազանքն է», – Կումանի խոսքերը փոխանցում է AS-ը:

Հավելենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվել կատալոնական ակումբի ներկայիս մարզիչ Էռնեստո Վալվերդեի հնարավոր հրաժարականի մասին, որը, ըստ այդ նույն տեղեկությունների, կկայանա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ