fbpx
Սպորտ

Բարսելոնայի ֆուտբոլիստը 2 տարի 8 ամիս բանտում կանցկացնի. BBC

2 տարի 8 ամսվա ազատազրկման է դատապարտվել «Իստանբուլ Բաշակշեհիրի» կիսապաշտպան Արդա Թուրանը։ Հիշեցնենք,որ թուրք ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային»:

Ֆուտբոլիստը դատապարտվել է ատրճանակից կրակելու, չլիցենզավորված զենք պահելու և կանխամտածված հարձակման համար: Այս մասին հաղորդում Է BBC-ն։

Հատկանշական է,որ Թուրանն արդեն իսկ արդարացվել է «սեռական ոտնձգություններ» մեղադրանքից։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Թուրանը սկանդալ էր սարքել Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում։ Կիսապաշտպանը հարաբերություններ էր սկսել, երգիչ Բերկայ Շահինի կնոջ հետ։ Այդ պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել արտիստի և ֆուտբոլիստի միջև, որի արդյունքում Թուրանը կոտրել է մրցակցի քիթը։

Դրանից հետո ֆուտբոլիստն այցելել է հիվանդանոցում տուժածին՝ ատրճանակով։

«Չգիտեի, որ դա քո կինն է։ Կներես, կարող ես ինձ գնդակահարել»։ Ի դեպ, Շահինը հրաժարվել է վերցնել ատրճանակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ