fbpx
Սպորտ

Բարսելոնայի ֆուտբոլիստները քննարկել են աշխատավարձերը վերանայելու հարցը կորոնավիրուսի պատճառով

Կորոնավիրուսի հայտարարված համաճարակի պատճառով կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարոտոմեուն հանդիպում  է ունեցել  թիմի ավագների հետ, և քննարկել թիմի ֆուտբոլիստների աշխատավարձերը վերանայելու հարցը:

Նշենք, որ «Բարսելոնան» թիմի ֆուտբոլիստների աշխատավարձերի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի միայն,երբ պարզ կդառնա, թե երբ են կրկին սկսվելու դադարեցված ֆուտբոլային առաջնությունները:

Լիոնել Մեսին, Սերխիո Բուսկետսը, Ժերար Պիկեն և Սերխի Ռոբերտոն, ովքեր «Բարսելոնայի» 4 ավագներն են ակումբի նախագահին հայտնել են,որ  «Բարսելոնայի» ֆուտբոլիստները պատրաստ են աշխատավարձերի իջեցման:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով , իսկ ֆուտբոլիստները ինքնամեկուսացել են։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝ AS․

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ