fbpx
Սպորտ

17:44 19/7/2019

Բարսելոնայի նախկին դարպասապահը վերադարձավ ակումբ․ պաշտոնական

«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը դարձել է ակումբի մանկապատանեկան թիմերից մեկի՝ Խուվենիլ Ա-ի գլխավոր մարզիչը:

Իսպանացու պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Նշենք, որ անցած մրցաշրջանում 37-ամյա մասնագետը գլխավորել է «Մորատալաս» պատանեկան թիմը, որը Մադրիդի ռեգիոնալ լիգայում չեմպիոն է հռչակվել:

Հունիսին Վալդեսը ստացել էր ՈւԵՖԱ Pro կարգի մարզչական արտոնագիր, որը թույլ է տալիս մարզել բարձր դիվիզիոնների ակումբներ:

Վերեվ