Սպորտ
21:20 02/06/2020

Բարսելոնայի հինգ ֆուտբոլիստ բուժվել է կորոնավիրուսից

«Բարսելոնայում» գրանցվել էր COVID-19-ով  վարակման յոթ դեպք: Խոսքը հինգ ֆուտբոլիստի և երկու աշխատակցի մասին է:

Ընդհանուր առմամբ նրանցից և ոչ մեկի մոտ ախտանշաններ չեն եղել։ Այս մասին հայտնում է RAC1-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները թիմի մարզումները վերսկսել են հունիսի 1-ին:

Իսպանիայի 2019/20 առաջնությունը, որը հետաձգվել էր կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, կվերսկսվի հունիսի 11-ին: «Բարսելոնան» հունիսի 13-ին հանդիպում է ունենալու «Մալյորկա»-ի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ