fbpx
Իրավական
12:10 03/03/2020

Բարսեղ Բեգլարյանի դատական նիստի ժամանակ հարցաքննվել են իր որդիները

Այսօր՝ մարտի 3-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դատը։ Դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր հարցաքննվել են Բեգլարյանի երկու որդիները։

Բարսեղ Բեգլարյանի որդի Նարեկ Բեգլարյանը դատարանում հրաժարվել է ցուցմունք տալ։ Իսկ Հայկ Բեգլարյանը շարունակել է պնդել, որ նախաքննության ժամանակ տված ցուցմունքից հետո ոչինչ չունի ավելացնելու և դատարանում ընթերցել են  նրա նախաքննության ժամանակ տված ցուցմունքը։

«Ֆլեշ մոթորս» ընկերության պատճառված վնասի պատճառը վերաբերյալ քննարկում անցկացրինք, որին ուշացումով ներկայացավ նաև Մկրտումյանը։ Քննարկման ժամանակ Մկրտումյանի նկատմամբ սպառնալիքներ չեն հնչեցվել, բռնություն չի կիրառվել։ Հովսեփյանն էլ Մկրտումյանի հետ չի շփվել։ Հովսեփյան 30 րոպե նստելով, միայնակ դուրս է եկել։ Մկրտումյանի անձնական հեռախոսահամարը չունեմ»,- ասվում է Հայկ Բեգլարյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքի մեջ։

 

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ