Հուլիսի 30-ին Հայաստանի լողի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը չի հաղթահարել Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի որակավորման փուլի արգելքը:
Օլիմպիական խաղերի լողի 50 մետր ազատ ոճում Բարսեղյանը գրանցել 23,14 վայրկյան արդյունք՝ չհաղթահարելով որակավորման փուլի արգելքը:
Ավելի վաղ` հուլիսի 27-ին, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում Բարսեղյանը գրանցել է 49.78 արդյունք` բարելավելով անձնական ռեկորդը, բայց դուրս չի եկել կիսաեզրափակիչ (կիսաեզրափակիչ դուրս են գալիս 16 լավագույն արդյունք գրանցած մարզիկները):
