Գերմանիայի Բունդեսլիգայի 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը հաղթեց «Բայերին»:
Ֆավրի ֆուտբոլիստները հաղթեցին 3:2 հաշվով: «Իշամեղուների» կազմում գոլով աչքի ընկան Զագադուն, Սանչոն և Գյոտցեն: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Վոլլանդը և Տահը:
Այս խաղից հետո «Բորուսիան» կշարունակի միանձնյա գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 54 միավորով:
«Բայերը» 36 միավորով 7-րդն է:
Հաղորդում է armsport.am-ը։