fbpx
Հասարակություն

Բաշար Ասադը խոստացել է իր միջոցներով վերականգնել Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Հայաստանում հաստատված սիրիահայերի և  հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ խոստացել է իր միջոցներով վերականգնել Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:

«Սա սիմվոլիկ է, սրանով  Սիրիայի իշխանությունները ցույց են տալիս՝ իրենք շահագրգռված են, որ հայերը վերադառնան, և կանաչ լույս են վառում նրանց վերադարձի համար»,- լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ Բեյրութում և Հայաստանում հաստատված սիրիահայերի մի զգալի մասը կվերադառնա, և այդ գործընթացն արդեն սկսվել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ