fbpx
Մշակույթ

Բաշիբոզուկները կամ «անուղղելի գլխով» մարդիկ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Բաշիբոզուկները 17-րդ դարում Օսմանյան կայսրության ներսում կազմավորված բանակի զինվորներն էին։ Նրանք Օսմանյան կայսրության կազմում անկանոն խմբեր էին, որոնք միավորվում էին միայն պատերազմի ժամանակ։ Բաշիբոզուկների բանակը մեծամասամբ կազմված էր ալբանացիներից, չերքեզներից, քրդերից ու թուրքմեններից։

Նրանք քաջ մարտիկների համբավ ունեին, բայց որպես անկանոն խմբավորում հայտնի էին քաղաքացիններին թալանելու փորձառությամբ։ Նաև, ի տարբերություն, հասարակ զինվորների նրանք պատրաստ էին կռվելու շատ ուշ ժամերին նույնպես։

«Բաշիբոզուկ» բառը բառացի թարգմանվում է որպես «անուղղելի գլխով», «անգլուխ» (baş` գլուխ, bozuk` փչացած)։

«Անուղղելի գլուխ» տերմինը Թուրքիայում օգտագործվում գործազուրկ, թույլ քաղաքացիական անձանց նկարագրելու համար, որոնք Ստամբուլից եկել են Օսմանյան կայսրություն:

Հայերենում «բաշիբոզուկ» բառը ասոցացվում է հանցավոր կենսագրություն ունեցող մարդկանց, առանձնակի դաժանություն կամ անբարոյական վարք ունեցող անհատների հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ