Այսօր Տոկիոյում կայացան բասկետբոլի տղամարդկանց օլիմպիական մրցաշարի երկու հանդիպումներ:
Մրցաշարի ֆավորիտ ԱՄՆ հավաքականը ջախջախել է Իրանի ընտրանուն (120: 66): Դեմիան Լիլարդը այդ խաղում կատարել է 7 երեք միավորանոց արդյունավետ նետում: A խմբի մյուս խաղում կհանդիպեն Ֆրանսիան և Չեխիան:
B խմբում Գերմանիան հաղթել է Նիգերիային (99:92), իսկ Իտալիան հանդիպելու է Ավստրալիայի հետ: