Զինված Ուժեր

Բաթոյանը «Էրեբունի» ԲԿ-ում հանդիպել է վիրավորված զինծառայողներին ու կամավորներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպեցի Արցախում վիրավորված մեր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին և կամավորականներին, զրուցեցի նրանց ընտանիքի անդամների հետ:

Վիրավորները ստանում են անհրաժեշտ բուժօգնությունը, բոլորը շնորհակալություն էին հայտնում հիվանդանոցի բուժանձնակազմին ցուցաբերած վերաբերմունքի և ստեղծված պայմանների համար:

Ծնողներին և ընտանիքի անդամներին հիշեցրեցի, որ իրենց կողքին ենք: Հարազատները թեև նշեցին, որ օգնության կարիք չունեն, այնուամենայնիվ, նաև սոցիալական ոլորտի համապատասխան մասնագետների աշխատանքը կկազմակերպենք բժշկական հիմնարկներում, անհրաժեշտության դեպքում սոցիալական կարիքներին արձագանքելու և ուղղորդելու համար:

Իսկ մեր զինվորներին հուզուղ միակ հարցը, ինչպես միշտ, պաշտպանության գործին հնարավորինս շուտ վերադառնալն է:

Առողջություն մեր զինվորներին»:

Քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպեցի Արցախում վիրավորված մեր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին և…

Geplaatst door Zaruhi Batoyan Զարուհի Բաթոյան op Dinsdag 29 september 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ