Ալիք մեդիայի փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Բաթումիում շենքի փլուզման հետևանքով փլատակների տակ է մոտ 10-15 մարդ, որոնցից երկուսը հեռախոսային կապ ունեն ներքին գործերի նախարարության հետ: Այս մասին գրում է «»։
«Մոտ հինգ հարկ է փլուզվել, մեր տեղեկություններով»,-ասել է Գոմելաուրին:
Որոնողական աշխատանքներին ներգրավվել են հարյուրավոր փրկարարներ։
Ներքին գործերի նախարարի խոսքով՝ փլուզումը, հավանաբար, կապված է շենքի առաջին հարկում կատարվող վերանորոգման աշխատանքների հետ, ինչի պատճառով էլ հնարավոր է՝ հենապատը վնասված լինի:

