fbpx
Աշխարհ

Բաթումիում ու Քոբուլեթիում փոթորիկ է. կա զոհ

Վրաստանի Բաթումի քաղաքում փոթորիկ է։ Ականատեսները հայտնել են, որ փոթորկի հետևանքով շինությունների տանիքներ են պոկվել:

Սև ծովի Քոբուլեթի (Աջարիա) առողջարանային քաղաքում մի երիտասարդ մահացել է իր մեքենայում՝ մեքենայի վրա ծառ ընկնելու հետևանքով, հայտնում է աջարական հեռուստաալիքը, կան նաև տուժածներ:

Տասնյակ ահազանգեր են եղել տների պոկված տանիքների և տապալված ծառերի վերաբերյալ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում Բաթումիից։

Վերջին տվյալներով՝ վնասվել են մեքենաներ և կանգառներ։

Վնասի ստույգ չափի մասին առայժմ տեղեկություններ չկան։ Ափին քամին շարունակում է մոլեգնել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ