Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Բաթումում ձերբակալել են 25-ամյա տղամարդու՝ թմրանյութի խոշոր խմբաքանակի ապօրինի ձեռքբերման և պահման մեղադրանքով:
Ձերբակալվածի մոտից խուզարկությամբ հայտնաբերել և բռնագրավել են MDMA թմրամիջոցի 569 հաբ և 1.4 կգ հոգեմետ նոր թմրամիջոց:
Տղամարդը ձերբակալվել է, նրան ներկայացվել է մեղադրանք՝ խոշոր չափի թմրանյութեր պահելու և իրացնելու հոդվածով, ինչը նախատեսում է 8-10 տարվա ազատազրկում: