Բաուհաուզ արվեստի և դիզայնի դպրոցի ներկայացուցիչների հազվադեպ դիտված գեղանկարները կբերվեն Լոնդոն՝ հազվագյուտ ցուցադրության համար: Ապա դրանք կվաճառվեն մինչև ամսվա վերջ:
Ցուցադրությունը կանցկացվի Լոնդոնի Սոթբիս աճուրդային տանը և կտևի 6 օր: «Սա մեծ հնարավորություն է դիտելու այնպիսի նկարներ, որոնք հասարակությանը հասանելի չեն եղել տասնամյակներ շարունակ և երբեք չեն ցուցադրվել այս կաճառում, – նշել է Թոմաս Բոյդ Բաումենը, – դա քաղաքի ամենալավ անվճար շոուն է»:
25 աշխատանքներ կներկայացնեն 100 տարի առաջ Գերմանիայում ձևավորված հեղափոխական արվեստի շարժման էներգիայի պոռթկումը: Շարժման 100-ամյակի առթիվ աշխարհում հազարավոր միջոցառումներ են կազմակերպվելու. ցուցադրություններից և ֆիլմերից սկսած մինչև սիմպոզիա և պարեր:
Նկարների ցանկում կլինեն Վասիլի Կանդինսկիի, Պաուլ Կլեեի, Օսկար Շլեմերի, Լասլո Մոհոյ-Նաձի և Լիոնել Ֆեյնինգերի գործերը, ովքեր բոլորը Բաուհաուզ են ընդունվել նրա հիմնադիր Վալտեր Գրոպիուսի կողմից:
Ամենաթանկարժեք աշխատանքը, որը վաճառքի կհանվի փետրվարի 26-ի աուկցիոնի ընթացքում Կանդինսկիի Vertiefte Regung (Խորացված իմպուլս) կտավն է, որը նա նկարել է 1928 թվականին, երբ դասավանդում էր Բաուհաուզում: Նկարը փոխանցում է շրջանակների հզորության վրա հիմնված մեդիտացիա, որը նա կարևորում էր իր աշխատանքներում: Կտավի գինը կարող է հասնել մինչև 7,5 միլիոն ֆունտի:
Հուզիչ են նաև Շլեմերի նկարները, ով երևի ամենաշատն է ասոցացվում Բաուհաուզի հետ, քան մյուս նկարիչները: Նրա Tischgesellschaft (Սեղանի շուրջ նստած խումբը) նկարում պատկերված են սեղանի շուրջ նստած երկրաչափական պատկերների տեսքով մարմիններ: Այն յուրահատուկ է համարվում: Այն սկզբում գնահատվում էր 1- 1,5 միլիոն ֆունտ, բայց հավանաբար իրական գինը կգերազանցի նախնական հաշվարկը՝ հաշվի առնելով այն, որ արդեն 20 տարի է՝ Շլիմերի ոչ մի գործ շուկայում չի հայտնվել: Ամեն դեպքում, Շլիմերի նկարների համար նոր ռեկորդ է սպասվում:
Լասլոյի նկարներից ցուցադրված է լինելու «Սեգմենտը»: Նկարում պատկերված են մեկ երկար ուղղանկյունաձև ձող և մի շարք կիսաշրջաններ, որոնք ստեղծում են ռիթմ և հավասարակշռություն, ինչը, ինչպես Բոումենն է ասում, ցույց է տալիս Բաուհաուզի էսթետիկան: «Դա ժառանգություն է, մենք չենք կարող պատկերացնել ժամանակակից աշխարհը առանց դրա, – նշում է նա, – դրանց ֆունկցիոնալ էսթետիկան մի բան է, որի մասին մենք միշտ խոսում և մտածում ենք, սովորական գույներից այն կողմ, առանց նույնիսկ գիտակցելու դա»:
Նկարների մեծ մասը Էրիկա Փոլ Շտրոերի հավաքածուից է: Էրիկան Ֆրանց և Մարի Շտրոերների դուստրն է, ովքեր ստեղծել են «Ուելա» մազերի խնամքի պարագաների բրենդը 1880 թվականին Սաքսոնիայում:
Բաուհաուզ շարժումը անցկացվում էր գերմանական երեք քաղաքներում՝ Վայմարում, Դեսաուում և Բեռլինում: Այն սկսվել է 1919 թվականից և 1933 ճնշվել նացիստների կողմից: Նրա անդամները հետագայում արտագաղթեցին աշխարհով մեկ և տարածեցին շարժման գաղափարները Իսրայելից մինչև Հնդկաստան:
Աղբյուրը՝ The Guardian
Թարգմանությունը՝ Azat TV