fbpx
Սպորտ

Բավարիան ամեն գնով ցանկանում է ձեռք բերել Չելսիի հարձակվողին

Մյունխենի «Բավարիան» ցանկանում է ամեն գնով պայմանագիր կնքել «Չելսիի» 18-ամյա հարձակվող Կալում Հադսոն-Օդոիի հետ։

«Չելսին»  մի քանի շաբաթ առաջ մերժել է «Բավարիայի»՝ 28 մլն դոլար արժողությամբ առաջարկը։ Այժմ մյունխենյան ակումբը կրկնապատկել է առաջարկը և սպասում է «Չելսիի» պատասխանին։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

«Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ավելի վաղ հայտարարել էր, որ Հադսոն-Օդոին կարող է առանցքային դերակատարություն ունենալ թիմի խաղում։ Նշենք, որ այս պահին ֆուտբոլիստն ապաքինվում է վնասվածքից։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ