fbpx
Սպորտ

Audi Cup. Բավարիան ջախջախեց թուրքական Ֆեներբախչեին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Audi Cup» ընկերական մրցաշարի կիսաեզրափակչում «Բավարիան» մրցեց «Ֆեներբախչեի» հետ։ Գերմանական ակումբին հաջողվեց խոշոր՝ 6-1 հաշվով հաղթանակ  տոնել։

Թոմաս Մյուլլերը հանդիպման ընթացքում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Մեկական գոլերի հեղինակներ դարձան Ռենատու Սանշեշը, Լեոն Գորեցկան ու Կինգսլի Կոմանը՝ «Բավարիայի» կազմում, իսկ «Ֆեներբախչեի» կազմում գոլ; հեղինակեց Մակս Կրուզեն։

Այսպիսով, գերմանական ակումբը հայտնվեց եզրափակչում, որտեղ մրցաշարի հաղթողի տիտղոսը կվիճարկի «Տոտենհեմի» հետ։ Խաղը կկայանա 31-ին՝ Երևանի ժամանակով 22:30-ին:

https://www.youtube.com/watch?v=D9eIaaapFfk

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ