Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես հայտարարել է թիմի հարձակվող Սանդրո Վագների տեղափոխության մասին:
Գերմանայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է չինական «Տյանցզին Տեդա»: 31-ամյա Վագները «Բավարիայի» սան է և թիմին միացել էր մեկ տարի առաջ: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն ընդամենը մեկ անգամ էր ընդգրկվել «Բավարիայի» մեկնարկային կազմում:
Ինչպես հաղորդում են գերմանական ու չինական պարբերականները՝ «Տյանցզին Տեդան» 5 միլիոն եվրո է վճարել Վագների համար, չնայած, ինչպես ավելի վաղ հաղորդել էր Bild-ը, «Բավարիան» ավելին էր պահանջում:
Վագները 2 տարվա պայմանագիր է ստորագրել և տարեկան 7.5 միլիոն եվրո կվաստակի:
Հաղորդում է armsport.am-ը։
