Սպորտ

Բավարիայի մարզիչ Նիկո Կովաչը շուտով կարող է լքել պաշտոնը. Sport1

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարող է շուտով լքել զբաղեցրած պաշտոնը: Այս մասին հայտնում է Sport1-ը:

«Բավարիայի» ղեկավարությունը դժգոհ է Կովաչի աշխատանքից ու թիմի վերջին ժամանակներս ցուցադրած խաղից: Գերմանական ակումբը դիտարկում է «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին մարզչության հնարավորությունը: 2013-ից 2015 թվականներին Հագը աշխատել է «Բավարիայի» պահեստային կազմի հետ ու ներկայումս համարվում է Կովաչի հավանական փոխարինողը: Հագը նույնպես չի բացառել իր հնարավոր տեղափոխությունը Գերմանիա:

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն երկրորդ թեկնածուն է: Արգենտինացուն հրավիրելու տարբերակով հետաքրքրված է անձամբ «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը:

Կովաչի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ: Խորվաթ մասնագետի գլխավորությամբ թիմը հաղթել է Բունդեսլիգան ու 2018/19 մրցաշրջանի Գերմանիայի գավաթը, 2018-ին հաղթել է երկրի Սուպերգավաթը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ