fbpx
Խորհրդարան

Բավականին համաչափ է գումարը, որ պետք է ստանան նախարարները․ պատգամավոր

Ժամանակին պարգևավճարների հարցը շատ է քննարկվել, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցությունում, քանի որ պարգևավճարների չափն ու տրման կարգը մեծ արձագանք էին գտել հանրության շրջանում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք նրանց բավարարեց վարչապետի պատասխանը, թե ինչու է գաղտնի ձևով կրկնակի բարձրացվել նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը։

«Աշխատավարձերի բարձրացման հետ կապված հարցին վարչապետը մանրամասն անդրադարձել է: Բայց շեշտեմ մի քանի բան ու սկսեմ դրականից՝ շատ լավ է, որ Կառավարությունը լուծեց պարգևավճարների լիմիտի հարցը: Այսօր գիտենք, որ այն թվերը, որոնք նախկինում եղել են, որոնք շատ էին մտահոգում բոլորին, այսօր չկան:

Կարծում եմ՝ բավականին համաչափ է այն գումարը, որը պետք է ստանան նախարարները: Ճիշտ ասած, ուրախ եմ, որ նույնիսկ գաղտնի որոշումները միանգամից հայտնի են դառնում հասարակությանը»,- ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով էլ՝ աշխատավարձերի բարձրացման գործընթացն է գաղտնի եղել, իսկ բուն գաղտնիության ռեժիմն այդքան էլ գաղտնի չի եղել:

«Այնպես որ, այստեղ այդ առումով խնդիրը լուծված է: Գաղտնի այն փաստաթղթերն են, որոնք երբեք հնարավոր չէ տեսել, հակառակ պարագայում, նշանակում է լուրջ խնդիր ունենալ քրեական օրենսգրքի հետ»,-նշեց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ