fbpx
Իրավական

Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է

Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Այս մասին Facebook-իր էջում տեղեկացնում է փաստաբան Գոռ Միքայելյանը:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Հ․Մանուկյանի, հենց նոր կայացրած որոշմամբ մերժեց քննիչի միջնորդությունը՝ այս օրերին բազմիցս հրապարակված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խաշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու վերաբերյալ։ Կալանավորումը մերժելու դատարանի որոշումը տանում եմ ՁՊՎ՝ ձերբակալվածին արգելանքից ազատելու համար»,- ասված է փաստաբանի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին 3000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց առանց մաքսային ձևակերպման բեռնատար բաց թողնելու համար ձերբակալվել էր «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ