Պահպանեք ձեր առողջությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է օրգանիզմի դիմադրողականությունը բարձր պահել ամեն օր:
Առաջարկում ենք ևս մեկ բաղադրատոմս իմունիտետը ամրացնելու համար:
Վերցնել 0,5կգ լոռամրգի( клюква), տրորել, ավելացնել 1բ. մանր կտրատված հունական ընկույզ և 2-3 կանաչ խնձոր (լավ կլինի ձմեռային) կտրատված կեղևով խորանարդիկներ:
Ավելացնել 0,5 բաժակ ջուր և 0,5կգ շաքարավազ, խառնել և եփել խառնուրդը թույլ կրակին մինչև եռա: Լցնել տարաների մեջ: Ընդունել խառնուրդից 1ճ.գդ. առավոտյան և երեկոյան:
Եղեք առողջ։