fbpx
Հասարակություն

Հրմշտոց և բախում ոստիկանների և ցուցարարների միջև

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների օրակարգով հրավիրած արտահերթը նիստը չի կայացել նաև ժամը 20։00-ին` քվորում չլինելու պատճառով:

«Դիմադրություն» շարժման մասնակիցները նախ 2 ժամ շրջափակել են կառավարության շենքի բոլոր մուտքերը, ապա երթով շարժվել են դեպի կառավարական ամառանոց: Դեմիճյան-Պռոշյան խաչմերուկում հրմշտոց և բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև:

Ցուցարարները քարեր և շշեր են նետել ոստիկանների վրա, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Կան նաև բերման ենթարկվածներ: Հիշեցնենք՝ ժամը 16-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստը չէր սկսվել, քանի որ գրանցվել էր 33 պատգամավոր։ Նիստին ներկա չեն եղել նաև շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն ու Արթուր Վանեցյանը: Վերջինս ասել է, որ ԱԺ-ի մոտ հավաքված ցուցարարների հետ է:

Հիշեցնենք նաև, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց կար՝«Հայ- արդբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարության» նախագծի քննարկումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ