ԱՄՆ-ում մարտի 29-ի երեկոյան Կենտուկիում անցկացվող զորավարժությունների ժամանակ բախվել են երկու ռազմական ուղղաթիռներ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերի աղբյուրին։
Նշվում է, որ խոսքը երկու HH60 Black Hawk ուղղաթիռների մասին է։ Այս պահին անձնակազմի վիճակի մասին տեղեկություններ չկան։ Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը հաստատել է միջադեպը: Նա հայտարարել է, որ վթարի հետեւանքով կարող են լինել զոհեր։
Բախման վայրում են փրկարար ծառայություններն ու իրավապահները։