ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրություն է հայտարարել Կալիֆոռնիայում. պատճառը նահանգում փոթորիկներն ու ջրհեղեղներն են։ Նահանգում ավելի քան 120 հազար տուն հոսանքազրկվել է, կան զոհեր:
Կալիֆոռնիայի 17 շրջանում զանգվածային տարհանում է իրականացվում:
Լրատվամիջոցների տվյալով՝ փոթորիկը շարժվում է դեպի հարավ, սողանքների և ջրհեղեղների վտանգը մեծ է Լոս Անջելեսում և Վենտուրայում:

