ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 21-ին Վաշինգտոնում կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին բրիֆինգում հայտնել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Սա կլինի նրանց երրորդ հանդիպունը, որը տեղի կունենա ծայրահեղ կարևոր շրջանում, քանի որ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ դաժան պատերազմի համար օգնություն է փնտրում այնպիսի երկրներում, ինչպիսին է Հյուսիսային Կորեան», – նշել է Սալիվանը։
Նա նաև ասել է, որ գալիք շաբաթ ԱՄՆ-ը հնարավոր է հայտարարի Ուկրաինային օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։