fbpx
Աշխարհ

Բայդենին նախագահ դառնալու համար մնացել է հաղթել Նևադայում

Fox News-ը փորձել է կանխատեսել, թե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, ով կարող է հաղթել և ինչ է մնացել դրա համար։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ Ջո Բայդենին մնում է միայն հաղթել Նևադա նահանգում ու հավաքել ընտրիչների 6 ձայն։

Միացյալ Նահանգներում նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է ընտրիչների 270 ձայն, որոնցից Բայդենն այս պահին հավաքել է 264-ը։

Նշվում է, որ նա Նևադայում արդեն իսկ առաջ է ԱՄՆ նախագահի մյուս թեկնածու Դոնալդ Թրամփից շուրջ 8 հազար ձայնով, բայց նշված նահանգում հաշվարկվել է ձայների դեռևս 75 տոկոսը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ