fbpx
Աշխարհ

Բայդենը ցուցմունք չի տա Թրամփի իմպիչմենտի ընթացակարգում

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ, նախագահի թեկնածու Ջո Բայդենը մտադիր չէ ցուցմունքներ տալ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի ընթացակարգի շրջանակներում: Այս մասին Բայդենը հայտարարել է Այովայի նահանգում լրագրողների հետ զրույցում, փոխանցում է Washington Examiner թերթի։

Նախկին փոխնախագահին հարց են ուղղել, թե նա պատրա՞ստ է արդյոք հոժարակամ ցուցմունքներ տալ:

«Ո՛չ, Ես նրանց թույլ չեմ տա շեղել ուշադրությունը։ Այդ նախագահն է կատարել հանցագործություններ, որոնք հանգեցրեցին իմպիչմենտի: Ես նրան թույլ չեմ տա խուսափել դրանից»,-հավելել է Բայդենը:

Ավելի վաղ Թրամփը և մի քանի օրենսդիրներ հանրապետականների թվից հայտարարել են, որ Բայդենը պետք է ցուցմունքներ տա: Նրանք ասել են, որ նախկին փոխնախագահը պետք է պարզաբանի այն հարցերը, որոնք վերաբերում են նրա որդու՝ Հանթեր Բայդենի աշխատանքին Ուկրաինայի Burisma էներգետիկական ընկերությունում: Հանթեր Բայդենը եղել է ընկերության ղեկավարության կազմում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ