fbpx
Աշխարհ

Բայդենը հայտնել է՝ ինչ կաներ ինքը Թուրքիային կանգնեցնելու համար

Վաշինգտոնը պետք է Թուրքիայի ղեկավարությանը հասկացնի, որ նա ստիպված է լինելու վճարել Սիրիայում ռազմական գործողության համար: Այս մասին, ինչպես փոխանցում է CNN-ը, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենը Օհայոյում դեմոկրատների ընդհանուր քաղաքական բանավեճի ընթացքում։

Խոսելով Սիրիայի հյուսիսից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու երկրի գործող ղեկավար Դոնալդ Թրամփի որոշման մասին՝ Բայդենը հաստատել է, որ ինքը զորքերը դուրս չէի բերի»:

«Ես անկեղծ խոսակցություն կունենայի Էրդողանի հետ և նրան կասեի, որ նա բարձր գին է վճարելու իր արարքի համար, այդ գինը վճարելու է հիմա»,-ասել է Բայդենը:

Նա նշել է, որ նաև «քրդերին պաշտպանելու» միջոցներ կձեռնարկեր:

ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների են ենթարկվում Թուրքիայի պաշտպանության, ներքին գործերի և էներգետիկայի նախարարներ Հուլուսի Աքարը, Սուլեյման Սոյլուն և Ֆաթիհ Դոնմեզը: Պատժամիջոցներ են գործելու նաև պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների նկատմամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ