fbpx
Աշխարհ

Թրամփը պարտավոր է բացատրություն տալ․ Բայդենը՝ իրանցի գեներալի սպանության մասին

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պարզապես պայթուցիկ է նետել աղբաման՝ հրամայելով սպանել ազդեցիկ իրանական գեներալ Կասեմ Սուլեյմանիին Բաղդադում: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

«Ոչ մի ամերիկացի չի սգալու Սուլեյմանիի մահը։ Նա արժանի էր պատասխանատվության ենթարկվելու ամերիկյան զորքերի և տարածաշրջանում հազարավոր անմեղների դեմ հանցագործությունների համար»,-նշվում է Բայդենի հայտարարությունում։

Նա նշել է, որ այնուամենայնիվ Թրամփը պարտավոր է ամերիկացի ժողովրդին բացատրել մեր զորքերի և դեսպանությունների անձնակազմերի, մեր մարդկանց և մեր շահերի անվտանգության ապահովման ռազմավարությունն ու պլանը ինչպես տանը, այնպես էլ արտասահմանում, և մեր գործընկերներին ողջ տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս։

«Ես կապված չեմ հետախուզության հետ, և շատ բան անհայտ է մնում, բայց Իրանը, հասկանալի է, կցանկանա պատասխանել։ Մենք կարող ենք հայտնվել լուրջ կոնֆլիկտի եզրին Մերձավոր Արևելքում»,-նշել է Բայդենը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ