Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Մեքսիկայի նախագահ Մանուել Լոպես Օբրադորը։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են միգրացիոն հարցեր ու կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը։
Մեքսիկայի նախագահը Twitter-ի իր էջում Բայդենի հետ զրույցը որակել է «Հաճելի և հարգալից»։
