fbpx
Աշխարհ

Բայդենը ստորագրել է հրաման Ռուսաստանից ուրանի ներմուծումն արգելելու մասին

jo biden

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է հրաման Ռուսաստանից Միացյալ Նահանգներ ուրանի ներմուծումն արգելելու մասին։ Այս մասին նշվել է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։

Ինչպես վկայում է փաստաթուղթը, Բայդենը երկուշաբթի ստորագրել է օրենք, որն «արգելում է Ռուսաստանի Դաշնությունում կամ ռուսական ընկերության արտադրած չճառագայթված, ցածր հարստացված ուրանի ներմուծումը»։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը այս առնչությամբ հայտնել է, որ Ռուսաստանից ուրանի ներմուծման արգելքը ԱՄՆ-ին թույլ կտա վերացնել Ռուսաստանից կախումը խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ