ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լուիզիանա նահանգին պատուհասած Իդա փոթորիկը անվանել է տարերային աղետ։
Այս մասին տեսանելի է երեկ հրապարակված փաստաթղթում, որով Բայդենը հրահանգում է դաշնային օգնություն տրամադրել Լուիզիանայի իշխանություններին՝ աղետի հետևանքով հասված վնասների վերացման ու վերականգնողական աշխատանքների համար։
Հիշեցնենք, որ փոթորիկը հարվածել է Լուիզիանայի ափերին օգոստոսի 29-ին։
Առանց էլեկտրաէներգիա է մնացել շուրջ մեկ միլիոն սպառող։ Ավելի վաղ հաղորդվում էր շուրջ 600 հազար սպառողի մասին։