fbpx
Աշխարհ
15:00 06/10/2019

Բայդենը Թրամփին մեղադրել է ճիշտ խոսել չկարողանալու մեջ

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների առաջնորդ Դոլանդ Թրամփին մեղադրել է նախագահի լիազորությունները չարաշահելու և սեփական շահերի համար օգտագործելու մեջ: Այս մասին գրում է The Washington Post-ը:

«Ամեն ինչ չափ ու սահման ունի: Ամեն օր ու ամեն ժամ ավելի շատ ապացույցներ են հայտնի դառնում, որ Թրամփը չարաշահում է իշխանությունը և բացարձակ անկարող է նախագահ լինել: Նա օգտագործում է իր բարձր դիրքը՝ ազգային շահերի փոխարեն իր անձնական քաղաքական շահերը խթանելու համար»,-ասել է Բայդենը:

Նրա խոսքով՝ Թրամփը չի հասկանում, թե ինչպիսի պատասխանատվություն է պահանջվում բոլոր այն մարդկանցից, որոնք ԱՄՆ նախագահի պաշտոնն են զբաղեցնում»:

«Նա տեսնում է միայն փառք, և թե ինչպես այն կարող է օգուտ բերել միայն մեկ մարդու՝ Դոնալդ Թրամփին:

ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը, ինչպես հայտնի է, ստել չգիտեր: Թրամփը, ամենայն հավանականությամբ, չի կարողանում ճիշտ խոսել: Նա չարախոսում է բոլոր այն մարդկանց, որոնց կողմից սպառնալիք է զգում: Ահա թե ինչու է նա չարախոսում ինձ ու իմ ընտանիքին»,-ասել է Բայդենը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ