fbpx
Քաղաքականություն
14:00 30/10/2019

Բայդենը ողջունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը ողջունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Ողջունում եմ Ներկայացուցիչների պալատի կողմից 1915-1923 թվականներին հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը:

Ընդունելով Ցեղասպանության փաստը՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին և երդվում՝ այլևս երբեք»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ։

Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը, 3-ը մնացել են ձեռնպահ, իսկ 13 հոգի չի քվեարկել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ