Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «պետք է մեծացնել Հայաստանի վրա ճնշումը, որպեսզի տրամադրեն ականապատ տարածքների քարտեզները»։ Նա այս մասին ասել է այցով Բաքվում գտնվող Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
«Ձեռնարկվում են համակարգված և հետևողական քայլեր` տեղահանվածներին ազատագրված տարածքներ վերադարձնելու ուղղությամբ», – հայտարարել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ «հայերը 30 տարի շարունակ ականապատել են այդ տարածքները` հակառակ միջազգային գործընկերների կոչերին» և հավելել, որ «Հայաստանը հրաժարվում է իրենց տրամադրել ականապատ տարածքների քարտեզները»,- ասել է նա:
Բայրամովը հավելել է, որ նոյեմբերի 10-ից ի վեր ականի պայթյունի հետևանքով զոհվել է ադրբեջանի 22 քաղաքացի և ևս 100-ը վիրավորվել են՝ հավելելով, որ «պետք է մեծացնել Հայաստանի վրա ճնշումը»:
Այս մասին տեղեկանում ենք minval.az-ից: