Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է լուծել սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցը՝ ընգծելով, որ Ադրբեջանը պատրաստ է անվերապահորեն սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։
Այս մասին նա հայտարարել է Մոլդովայի ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Այսօրվա հանդիպմանը ես այս հարցը ներկայացրել եմ իմ մոլդովացի գործընկերոջ ուշադրությանը»,- ասել է Բայրամովը:
