fbpx
Կրթություն

Բազմակի գրանցումների հետ կապված խնդիրը լուծված է. ԿԳՆ խոսնակ

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի խոսնակ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ նշել էր,որ էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում:

«Այս խնդրի հետևանքով մեկ քաղաքացու կողմից բազմակի գրանցումներ են տեղի ունեցել, այժմ համակարգը աշխատում է նման խնդիրները լուծելու ուղղությամբ: Ներկա պահին արձանագրված բոլոր խնդիրները օպերատիվ կերպով լուծվում են: Ուշադրություն, եթե Ձեր հայտագրումը հաստատվել է, սակայն դեռ էլեկտրոնային նամակ չեք ստացել` մի անհանգստացեք, երեխան հայտագրված է: Նամակը 2-3 օրվա ընթացքում կստանաք», – հավելել էր Անժելա Կժդրյանը:

Ավելի ուշ նա հայտնել է, որ բազմակի գրանցումների հետ կապված խնդիրը լուծված է:

«Խնդրում ենք կրկին ստուգել դպրոցներում առկա ազատ տեղերը»,- տեղեկացրել է Կժդրյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ