fbpx
Հայաստան

BBC-ին հարցազրույց եմ տվել կորոնավիրուսի և Գագիկ Ծառուկյանի թեմայով․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը  Facebook-ի իր էջում գրառում է կատարել։Նա հայտնել է, որ հարցազրույց է տվել BBC-ի անգլիական ծառայությանը՝ կորոնավիրուսի և Գագիկ Ծառուկյանի թեմայով:

«Քիչ առաջ հարցազրույց եմ տվել BBC-ի անգլիական ծառայությանը՝ կորոնավիրուսի և Գագիկ Ծառուկյանի թեմայով: Կես ժամից ավել տևեց հարցազրույցը, բայց վստահ եմ, որ առավելագույնը 1-2 նախադասություն կմեջբերեն, եթե մեջբերեն ընդհանրապես:

Իմ հիմնական մտքերը, որ ասել եմ Բի ԲԻ Սիին.

1. ԲՀԿ-ն, ինչպես և ՀՀԿ-ն, գրեթե բոլոր ընտրություններում փող են բաժանել և դրա մասին գիտի ողջ հայ ժողովուրդը, հատուկ շեշտել եմ, որ այս երկու կուսակցություններն են փող բաժանել,

2. Գագիկ Ծառուկյանը օլիգարխ է, իսկ օլիգարխիան տեղ չունի ներքաղաքական կյանքում,

3. Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ 2018-ի հոկտեմբերին հուշագիր է ստորագրել,

4. Քաղաքականության մեջ պետք է հաշվի առնել հիմարության և ճիշտ ժամանակը չզգալու պահը,

5. Ծառուկյանը գործակցում է/կգործակցի Քոչարյանի, Սերժի և մյուսների հետ, բայց իր խաղն է խաղում և ոչ այլոց,

6. Եթե մենք մեղադրում ենք ընդդիմությանը, որ կորոնավիրուսի այս ծանր ժամանակ մեջքից հարվածում է Նիկոլին ու Հայաստանին, ապա նույնը պետք է ասենք, որ Նիկոլն ու իր թիմև ևս պետք է պահեն խաղի այդ չգրված կանոնը ընդդիմության դեպքում,

7. Ծառուկյանին մեղադրանք առաջադրելը նաև քաղաքական է, քանի որ նրա արած ու չարածների մասին բոլորը գիտեն, այդ թվում և առաջին հերթին Նիկոլը, բայց նրա դեմ գործն սկսվեց այն ժամանակ, երբ նա պահանջեց կառավարության հրաժարականը, բացի այդ նա ԱԺ-ում երկրորդ ուժի ղեկավարն է,

8. Ծառուկյանը, ինչպես 2015-ին, սխալ հաշվարկ կատարեց, և ճիշտ կլինի ներքին հարցերին, անկախ կրիմինալի առկայությունից կամ չաառկայությունից, պետք է գտնել բանակցված լուծումներ և հաշտություն,

9. Կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ կառավարությունը շատ սխալներ է թույլ տվել, սկզբնական շրջանում՝ անլուրջ վերաբերմունք, հիմա անում, ինչքան կարողանում է կամ անում է՝ առավելագույնը,

10. կորոկավիրուսի դեմ պայքարը ձախողելու հարցում թիվ մեկ պատասխանատուն կառավարությունն է, սակայն բոլոր քաղաքացիներս ևս ունենք անձնական պատասխանատվություն, նաև Ծառուկյանը, որ դեմոնստրատիվ կերպով դիմակ չի կրում և վտանգում է իմ և մյուսների առողջությունը,

11. Արսեն Թորոսյանի աշխատանքը կգնահատեմ միայն կորոնան հաղթահարելուց հետո,

12. հայ բժիշկները հերոսական պայքար են մղում և արդեն 5 ամիս անքուն ու ոտքի վրա են,

13. Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ ընդդիմությունը կորոնան է և ոչ նախկին իշխանությունը,

14. նախկին իշխանությունը կորոնայի հետ դաշնակցել են և հարվածում են Նիկոլին, բայց դա հարված է կորոնավիրուսի մեջ գտնվող հայերին,

15. Նիկոլի քաղաքական ապագան կախված է նաև նրանից, թե ինչպես և ինչ գնով ՀՀ-ն կհաղթահարաի համաճարակը,

16. այս պահին պետք է մի կողմ դնել ներքաղաքական ամեն բան և մեկ կյանք ավել փրկել,

17. Հայաստանը հաղթելու է կորոնային, ամբողջ խնդիրն այն է, ինչ գնով և երբ:

Էլի շատ բաներ եմ ասել, որ տեղ են գտել և գտնում իմ ամենօրյա սյունակներում և հարցազրույցներում:

Վերջում, երբ լրագրողը հարցրեց, որ Նիկոլը համեմատել է կորոնավիրուսին ու շանը, ասացի, որ հայերեն ասվել է կորոնավիրուսն ում շունն է, բայց որը, չկարողացա թարգմանել»,- ասված է գրաման մեջ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3274065329290656&id=100000616638924

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ