Իրավական

Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ. ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը

«Իմ քայլը» խմբակցության կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուները՝ Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել են:

Ազգային ժողովում ներկայացվել է փակ քվեարկության արդյունքները, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 89-ը։ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 86, իսկ դեմ՝ երեք պատգամավոր, Դավիթ Խաչատուրյանի օգտին քվեարկել է 85 պատգամավոր, 3-ը դեմ է քվեարկել, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Նշենք, որ խորհրդարանական 2 ընդդիմադիր ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» չեն մասնակցել հարցի քննարկմանը և քվեարկությանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ