fbpx
Խորհրդարան

ԲԴԽ անդամի թեկնածուի հետ հանդիպել են «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Գրիգոր Բեքմեզյանի հետ հունիսի 12-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները:

Ներկայացնելով իր կենսագրականն ու աշխատանքային ուղին՝ թեկնածուն անդրադարձել է ԲԴԽ-ի գործունեության իր տեսլականին:

Գրիգոր Բեքմեզյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստերի հունիսի 20-ի առաջին նիստում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ