Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 15-ի առավոտյան Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ու Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին այցելել է ադրբեջանական ագրեսիայից վիրավորված բոլոր վեց զինվորներին:
«Նրանցից հետաքրքրվել ենք իրենց ինքնազգացողությունից, կարիքներից ու տրամադրությունից:
Բուժանձնակազմը ներկայացրել է վիրավորների առողջական վիճակը՝ զեկուցելով, որ վիրահատական միջամտությունների արդյունքում արդեն միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
- Մեր Արփին ծնվեց․ Արցախի պետնախախար Բեգլարյանը դուստր է ունեցել
- Փառք, շնորհակալություն ու ներողություն բոլոր նահատակներին և նրանց հարազատներին. Արտակ Բեգլարյան
Տեղում տվել եմ համապատասխան ցուցումներ վիրավորների բուժսպասարկումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ՝ միևնույն ժամանակ հատուկ շնորհակալություն հայտնելով բուժանձնակազմին ցուցաբերած սրտացավության ու արհեստավարժության համար: Տղերքի բարոյահոգեբանական վիճակը ամուր է, և համոզված եմ, նրանք արագ կհաղթահարեն այս դժվարությունները:
Առողջություն բոլորին»,- գրել է Բեգլարյանը: